«Կան որոշակի արարքներ, որոնք կարող են դիտարկվել որպես էական խախտումներ և այդ էական խախտումները կարող են ԱԺ-ում համապատասխան իրավական գործընթաց ծավալելու հիմք հանդիսանալ։ Ես հասկանում եմ, որ սա վերածվել է մի գործընթացի, որը թշնամաբար է ընկալվում և դիտարկվում է ընդհուպ մինչև միջամտություն դատական իշխանությանը, բայց մենք ունենք իրավական գործընթաց և այդ իրավական գործընթացի շրջանակներում Սահմանադրությանը համապատասխան որոշակի գործողություններ ենք իրականացնում, և ի վերջո վերջին խոսքը ՍԴ-ինն է, և ՍԴ-ն պետք է փաստի այդ հիմքերի արժանահավատությունը»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ ՍԴ-ն պետք է զերծ մնա որևէ քաղաքական գործընթացի մեջ ներթափանցելուց։