Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ազգանունները կարևոր չեն, մեկ կամ մի քանի անձանց քմահաճույքներով դատապարտվածները պետք է արդարացվեն

Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, հրապարակել է որոշում, որով բեկանվել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ, և արդարացնելով նրան։

Դատախազությունը համամիտ է, որ Գագիկ Ջհանգիրյանի հիմնարար իրավունքները խախտվել են 2008 թվականի իրադարձությունների առթիվ նրա վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Վճռաբեկ դատարանում Ջհանգիրյանի բողոքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ Ջհանգիրյանի գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Դատախազը դիրքորոշում հայտնեց, որ Ջհանգիրյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը պետք է բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, սակայն Վճռաբեկ դատարանը, ինչպես վերևում նշեցինք, որոշեց Ջհանգիրյանին արդարացնել: Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 3 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով:

Փաստաբան Նորայր Նորիկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ հնարավոր չէ չողջունել արդարադատության վերականգնման փաստը. «Գործի բովանդակային մասին ծանոթ չեմ, բայց ողջունելի է, որ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով ապօրինաբար քրեական հետապնդման ենթարկված և կալանավորված, ուղղակիորեն հետապնդումների ենթարկված անձանց խախտված իրավունքները վերականգնվում են»։

Նորիկյանը նշեց. «Այստեղ ազգանունները կարևոր չեն, կարևոր է օրինականության վերականգնման հանգամանքն ինքնին։ Ես ողջունում եմ և կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է հետևողական գնա մինչև վերջ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր տարիների ընթացքում ապօրինաբար հետապնդվել են, դատապարտվել են մեկ կամ մի քանի անձանց քաղաքական քմահաճույքների պատճառով, պետք է արդարացվեն»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով արդարացման դատավճռին՝ որոշակի մտահոգություններ հայտնեց։ Մեր զրուցակիցը մասնավորապես ասաց՝ հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում ու քննվում գործերը։ Ըստ իրավապաշտպանի՝ պետք է դիտարկել ոչ միայն Մարտի 1-ի, այլև 2008-ից առաջ և հետո կայացված բազմաթիվ այլ ապօրինի վճիռները, որոնք եղել են ակնհայտորեն քաղաքական հետապնդումներ. «Սա իր էությամբ տեղավորվում է անցումային արդարադատության շրջանակների մեջ, բայց սկզբունքները, թե ինչի հիման վրա են կոնկրետ այդ գործերը վերցվում, ինձ հայտնի չեն»։

Ըստ Սաքունցի՝ նմանատիպ ապօրինի որոշումներ կայացվել են բազմաթիվ մարդկանց նկատմամբ՝ թե՛ Մարտի 1-ից առաջ և թե՛ նաև դրանից հետո. «Պետք է մշակվի մոտեցում, որպեսզի հատային չլինի, ընտրողական մոտեցման տպավորություն չստեղծվի։ Սա անցումային արդարադատության շրջանակներում է, այդ տրամաբանության մեջ, բայց անցումային արդարադատության վերաբերյալ փաստաթուղթը դեռևս ընդունված չէ։ Իհարկե, լավ կլինի, որ այդ գործերը վերանայվեն, բայց կրկնում եմ՝ ոչ միայն Մարտի 1-ը»։

Մեր այն դիտարկմանը, որ այժմ վերաբացվել է հենց Մարտի 1-ի գործը, Սաքունցը պատասխանեց. «Դա կապ չունի։ Անկախ նրանից, որ Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ես կայացված այդ քաղաքական որոշումները չէի կապի քրեական գործի հետ։ Շանթ Հարությունյանի և իր ընկերների նկատմամբ ևս պետք է արդարացման դատավճիռ կայացվի, 2003-2004 թթ. բազմաթիվ ապօրինի դատավճիռներ են եղել, նաև դրանից ավելի վաղ՝ 1996 թվականին։ Բոլորը պետք է վերանայվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում