Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Սա քաղաքական օլոմբա էր․ Համաժողովրդական ճնշման տակ հեղափոխությունը շարունակվում է

«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե Ազգային անվտանգության ծառայությունում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, այն համակարգ է…» վարչապետ Փաշինյանի այս գրառման առնչությամբ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Այս մի քանի օրերին եղան նաև հավելյալ ձերբակալություններ, քրեական գործերի հարուցումներ, և պարոն Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ինստիտուտը կա, և այն շարունակում է գործել ու գործում է նույնիսկ ավելի խիստ, քան պարոն Վանեցյանի հրաժարականից առաջ: Դա իր կառավարումը հանրությանը ավելի շահեկանորեն ներկայացնելու փորձ է, ինչը քաղաքական գործչի համար նորմալ երևույթ է»:

«Եթե մենք ասենք՝ Նիկոլ Փաշինյանի անձով չեն պայմանավորված փոփոխությունները, այդ դեպքում կասենք՝ կայացավ նոր տիպի պետություն»,- հավելեց քաղաքագետ Արա Պապյանը:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերոջը՝ «Մուլտի գրուպ»-ի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանին, բերման ենթարկելու փաստին, Արա Պապյանն ասաց. «Սա վկայում է այն մասին, որ հեղափոխությունը շարունակվում է՝ գոնե համաժողովրդական ճնշման տակ: Այստեղ ամենակարևոր հանգամանքը այն չէ, թե ում են բռնել, այլ այն, թե որքանով է արդարացի լինելու այդ ամբողջը»:

Նրա խոսքով՝ նախորդ մի քանի ամիսներին եղած վիճակը կարելի է բնութագրել որպես քաղաքական օլոմբա. «Այսինքն՝ ո՛չ այս կողմ էր, ո՛չ այն կողմ, և պարզ է, որ նման վիճակը երկար շարունակվել չէր կարող՝ կա՛մ պիտի հետ շրջվեր նախահեղափոխական իրավիճակը, կա՛մ պիտի առաջ գնա: Այս կիսատ վիճակը ամենավատն է: Ես կարծում եմ, որ նման քայլերը արդարացված են, և հեղափոխությունը պետք է լինի հեղափոխական: Չի կարող հեղափոխությունն առաջնորդվել կամ խարսխվել նախահեղափոխական, ես կասեի՝ հակահեղափոխական օրենսդրության և ստեղծված իրավիճակի վրա»:

Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ Գագիկ Ծառուկյանը միակ խոշոր ձեռներեցն է, որը չի իրականացրել Նիկոլ Փաշինյանի թիմի նախնական պայմանը, այն է՝ դուրս մնալ քաղաքական գործընթացներից և Ազգային ժողովից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում