Երեք Դիսնեյլենդերը գլխավորում են Google-ում 2019թ․ առավել հաճախ փնտրված տեսարժան վայրերի ցանկը։ Այդ մասին հայտնում է Globehunters կայքը:
Երկու ամենատարածված զվարճանքի պարկերը գտնվում են ԱՄՆ-ում Անահեյմը Կալիֆոռնիայում (կատարվել է ամսական 1,7 միլիոն որոնում) և Օրլանդոն Ֆլորիդայում (1,14 միլիոն), և մեկը Փարիզում (1,2 միլիոն):
Հաջորդում են Հնդկաստանի Թաջ Մահալ պալատը (1,06 միլիոն որոնում), Պերուի հնագույն Մաչու-Պիչու քաղաքը (1,05 միլիոն):
Վեցերորդ տեղում է ԱՄՆ Արիզոնա նահանգի Գրանդ Քանյոնը (884 հազար որոնում):