Ամերիկացի դերասանուհի Մեգան Ֆոքսը ժամանակակից մայր է, որը չի արգելում իր երեխաներին անհատականություն ցուցաբերել և պաշտպանել իրենց կարծիքը: Վերջերս The Talk թոք շոուի ժամանակ հայտնի մայրիկը բացատրել է, թե ինչու է իր 7-ամյա որդին`Նոան, աղջկա հագուստ հագնում:
«Նոան հետաքրքրված է նորաձևությամբ և ինքնուրույն նկարում է զգեստների էսքիզներ. Նա իսկական տաղանդ ունի՝ որպես դիզայներ:
Եվ նա հաճախ հագնում է իր ուզածը՝ չնայած դասընկերների բացասական արձագանքին»,- ասել է Մեգանը։