Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից «Patriot» ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու Անկարայի պատրաստակամության մասին: Նա համապատասխան հայտարարություն է արել Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ տեղի է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը՝ հայտնում է Daily Sabah-ը:
Ըստ նրա՝ այդ հարցը կքննարկվի, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի կատարելու Անկարայի բոլոր պայմանները: Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում օրակարգում կքննարկվի այն աջակցությունը, որը ամերիկյան կողմը տրամադրում է Սիրիայի քրդական ուժերին: