Գերմանիայի Մյունխենում բացվել է 186-րդ Oktoberfest գարեջրի փառատոնը: Այս մասին հաղորդվել է փառատոնի պաշտոնական Instagram էջում:
Աշխարհում ամենամեծ ժեղեվրդական տոնը բացել են քաղաքապետ Դիտեր Ռայթերը և Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը:
Ռայթերը խցանը հանել է գարեջրի առաջին տակառից: Այնուհետև նա առաջին լի բաժակը հանձնել է Զեդերին, այդ բաժակն ավանդաբար բարձրացվում է փառատոնի խաղաղ ընթացքի համար:
Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը։
https://www.instagram.com/p/B2q1lhrofdp/?utm_source=ig_embed