Բժիշկ փորձագետները նախազգուշացրել են, որ մեկ սենյականոց բնակարաններում բնակվելը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների: Այս մասին հաղորդել է «MedicForum» կայքը:
Փոքր սենյակներում մարդիկ սկսում են զգալ անձնական տարածության պակաս: Բացի այդ, խիտ բնակարաններում ապրելիս կարող են զարգանալ անհուսության, ապատիայի, նյարդայնության և ընկճվածության զգացողություններ:
Մասնագետների կարծիքով՝ երեխաները անպաշտպան են զգում փոքր բնակտարածքներում: Բացի այդ, նման պայմաններում մեծացած երեխան ավելի քիչ է խոսում, երբ հասակակիցների հետ շփվում է:
Մասնագետները նաև նշել են, որ փոքր տարածքներում թթվածինն ավելի քիչ է, և ավելի շատ է ածխաթթու գազը, ուստի վարակները ավելի արագ փոխանցվում են մեկ անձից մյուսը: