Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Քոչարյանի «արյունոտ» ուղերձը Անկախության լուսավոր տոնին

Այսօր Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։

Ուշագրավ է, որ հանրապետության նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Քոչարյանը մոռացել էր քաղաքականության ու պետական ավանդույթների մասին ու, ըստ ամենայնի, աշխարհի էկզոտիկ վայրերում վայելում էր տասնամյա կառավարման տարիներին պետությունից ու հասարակությունից թալանած գումարները։ Երկրորդ նախագահը քաղաքականության մասին հիշեց միայն այն բանից հետո, երբ հայտնվեց մեղադրյալի աթոռին՝ հարկադրված լինելով պատասխանել արդարադատության ու հասարակության բազմաթիվ հարցերի։

Ինչևէ, անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ուղերձին, որն ավելի շատ ոչ թե անկախության արժևորման, այլ հեղափոխության վարկաբեկման փորձ է։

Ռոբերտ Քոչարյանը չի հասկացել մի քանի պարզ ճշմարտություններ, ինչի հետևանքով ավելի է խորացնում իր մեկուսացումը հասարակությունից, այն երկրից, որը նախագահելու պատեհություն է ունեցել տասը տարի։ Երկրորդ նախագահը նույնիսկ պետական ամենանվիրական տոնին նվիրված ուղերձը չի կարողացել ձերբազատել քաղաքական ընթացիկ կոնյուկտուրայից, սեփական անձի շուրջ տեղի ունեցող զարգացումներից։ Սա մենթալիտետ է, որը բացահայտում է, թե Քոչարյանն ինչքան հեռու է պետական մտածողությունից, մեր Հանրապետությունից, որտեղ նրա նախագահությունն իրավմամբ ասոցավում է ոչ թե պետական ծառայության, այլ՝ իշխանության բռնազավթման, օկուպացիայի հետ։

Քոչարյանը չի կարողանում հաղթահարել անսխալականության գավառամիտ բարդույթը, ինչի հետևանքով հայտնվում է քաղաքական, հանրային կոսնոլիդացիայի լուսանցքում՝ դառնալով իր իսկ հեղինակած «կոնսենսուս՝ մինուս մեկ»-ի «մեկ»-ը՝ որպես հանրային համընդհանուր մերժման թիրախ։

Բանտից հասցեագրված իր ուղերձում Քոչարյանը գրել է․ «․․․Այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ: «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում: Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին: Որ հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև ա՛յս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ և խոհեմ, ձեռք բերելով սևը՝ սպիտակից, ստախոսին՝ ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը՝ պատասխանատու քաղաքականությունից տարբերելու այնքան կարևոր փորձառություն»:

Ո՞վ է խոսում «պետության ինստիտուցիոնալ հիմքերը» ոչնչացնելու մասին։ Մի մարդ, որի պաշտոնավարման տարիներին գնդակահարվել են քառասունից ավելի պետական, հանրային գործիչներ ու դա տելի է ունեցել «գողապետությանը» բնորոշ բանդիտիզմով։ Ո՞ր արժեքներն է կործանել հեղափոխությունը՝ Հոկտեմբերի 27-ի արյունոտ նախադե՞պը, որը հնարավոր դարձրեց, որպեսզի «անգլիական թագուհի» Քոչարյանը դառնա բացարձակ իշխանության տեր, թե՞ Մարտի 1-ի արյունոտ խրախճանքը, որն «ավազակապետությունը» ինստիտուցիոնալիզացնելու նպատակ ուներ՝ քաղաքացիների գնդակահարության ճանապարհով։

Հեղափոխությունը՝ եթե մի բան վերացրել է, ապա դա «քոչարյանիզմն» է, քրեաօլիգարխիան՝ ներքին բեսպրեդելով և ռուսական վասալության ռեժիմով։

Ոչ մի արյունոտ ուղերձ չի կարող նսեմացնել անկախության արժեքը, մեր հասարակությանը հետ կանգնեցնել այն արժեքներից, որոնք ընկած են եղել 88-ի շարժման հիմքում։ 1998-ին Քոչարյանի «թերմիդորը» կասեցրեց Հայաստանի բնականոն ընթացքը, նրա երկրոդ փորձը դատապարտված է ձախողման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում