ԱՄՆ Ծերացման ազգային ինստիտուտի գիտնականները նշել են Ալցհեյմերի հիվանդության նախնական փուլի հիմնական նշանները: Այդ մասին հայտնում է gazeta.ru- ն:
Նշվում է, որ նախնական փուլում հիշողության խանգարումից բացի, հիվանդության զարգացման մասին կարող են վկայել տեսողության խանգարումը, ինչպես նաև տրամաբանական մտածողության հետ կապված դժվարությունները:
Քանի որ յուրաքանչյուր անձի դեպքում կարող է հիվանդությունը զարգանալ տարբեր եղանակներով, և հիշողության խանգարումները նույնպես ճանաչողական խանգարման նշան են, մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել այնպիսի ախտանիշներին, ինչպիսիք են`տարածական կողմնորոշման հետ կապված խնդիրները, որոշումների կայացման ունակության խախտումները: