Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Դիպուկ պատասխան Վանեցյանին․ նա ոչ թե հեռացել, այլ հեռացվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդել: Այդ մասին նա հայտարարել է երեկ կառավարությունում իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ: Ուշագրավ է, որ Փաշինյանն այս խորհրդակցությունն անցկացրել է կադրային վերջին որոշումների համատեքստում, այլ խոսքով՝ կառավարության հակակոռուպցիոն պայքարը պայմանավորել է իր կադրային որոշումներով։

«Այսօրվա մեր խորհրդակցության նպատակը հետևյալն է. հաշվի առնելով նաև իրավապահ համակարգում տեղի ունեցած կադրային նշանակալի փոփոխությունները՝ ամփոփել կոռուպցիայի դեմ պայքարի վերջին ավելի քան 1 տարվա արդյունքները և այս հարցի կապակցությամբ կողմնորոշվել մեր հետագա անելիքների շուրջ»,- ասել է Փաշինյանը: «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, և եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի, որովհետև դա չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելու առումով, այլև ես ուղղակի համոզված եմ, որ եթե մենք բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում՝ կոռուպցիան մի երևույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի և փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձևով վերադառնալու հատկություններ կցուցաբերի», – ընդգծել է վարչապետը։

Այսպիսով՝ Փաշինյանը բաց տեքստով հասկացնում է, որ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետն աշխատանքից ազատվել են ոչ արդյունավետ գործունեության համար, իսկ՝ եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա անհրաժեշտ պայքար չի ծավալվել կոռուպցյաի դեմ՝ պրոֆեսիոնալիզմի կամ ցանկության բացակայության հետևանքով։

Այսօր Գյումրիում խնդիրն անդրադարձել է նաև խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, որի գնահատականներում դիվանագիտական ձևակերպումների բաղադրիչն ավելի փոքր է եղել։ «ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է: Այստեղ որևէ շահարկման, էլ չեմ ասում՝ իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա և չի կարող լինել»,-ասել է ԱԺ նախագահը՝ ընդգծելով, որ «ազատ գեղագրության ոճի հայտարարությունները վայել չեն ԱԱԾ տնօրենին»։

Վերջին ամիսներին շատերի մոտ էր տպավորություն ստեղծվել, որ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, կտրվել է իրականությունից, մասնավորապես՝ համատարած դժգոհություն կար, որ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտվում են դանդաղ տեմպերով, իսկ հակակոռուպցիոն պայքարը վերածվել է «մասկի շոուի»։ Եթե ամփոփենք Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն ու Արարատ Միրզոյանի այսօրվա հարցազրույցը, ապա պատկերը կարծես ամբողջանում է։

Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը նախկին համակարգի ծնունդ են ու օբյեկտիվորեն չէին կարող նպաստել նախկինում կատարված հանցագործությունների համապարփակ բացահայտմանը։ Խնդիրն այստեղ ոչ այնքան նրանց պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, որքան՝ այն ակնհայտ իրողությունը, որ իրավապահ մարմինները քսան տարուց ավելի գտնվում են քրեաօլիգարխիայի տոտալ վերահսկողության տակ ու այդ համակարգերից դուրս եկած կադրերը չեն կարող անկաշկանդ պայքարել այն հանցավոր սեգմենտների դեմ, որոնց հետ սերտաճած են եղել նաև իրենք։ Մենք այս մտահոգություններն արտահայտել ենք դեռ այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը նշանակվեցին պատասխանատու պաշտոններում։

Հեղափոխության իշխանությունը մեկ տարուց ավելի ժամանակ կորցրեց՝ նաև իր վարկանիշի ու հեղինակության հաշվին, այս պարզ իրողությունը գիտակցելու համար։ Բարեբախտաբար, հիմա իշխանությունը վերադարձել է ադեկվատ լուծումների հարթություն։ Ոչ միայն Վանեցյանն ու Օսիպյանը պաշտոնանկ արվեցին, այլ գտնվել է ինստիտուցիոնալ լուծում՝ խորհրդարանը կատարում է օրենսդրական փոփոխություններ, ինչի հետևանքով ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնները կդառնան քաղաքական։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր իրականություն դարձնել համակարգային բարեփոխումներն ու արդյունավետ պայքար ծավալել կոռուպցիայի դեմ։

Վանեցյանի ու Օսիպյանի հեռացումներով իշխանությունը պառակտվել չի կարող, որովհետև նրանք քաղաքականություն մշակող սուբյեկտներ չեն։ Հակառակը՝ իշխանությունը ձերբազատվել է նախկին համակարգի մնացորդներից ու քաղաքական առումով շատ ավելի ուժեղ ու վստահելի է դարձել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում