Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստվել է Սիրիայում գործողությունների։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
«Թուրքիան մտադիր չէ աչք փակել ԱՄՆ–ի՝ YPG/PKK (քրդերի ինքնապաշտպանական ջոկատներն ու Քրդստանի աշխատավորական կուսակցությունը) ահաբեկիչներին աջակցելու վրա»,– ընդգծել է թուրք առաջնորդը։
Նա ավելացրել է, որ ներկայումս տարածաշրջանում գործում է նաև «Սիրիական դեմոկրատական ուժեր» կազմակերպությունը, որը, նախագահի խոսքերով, նույնպես ահաբեկչական է։
Հնարավոր է, Սիրիայում գործողություններն իրականացվեն Թուրքիայի սահմանի երկայնքով, հաղորդում է Reuters գործակալությունը։