Լուրեր
Տպավորություն է՝ Օսիպյանը դուրս չեկավ իշխանության դեմ, դրա համար նոր պաշտոն ստացավ. Մարուքյան
  • 16:50
  • 2019-09-21
  • Դիտումներ՝ *

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խորհրդարանական  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք միշտ էլ քննադատել են վարչապետին՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը նախարարություն դարձնելու խոստումը չպահելու համար։ Հենց այդ պատճառով է, որ ներկայացրել են վերջերս աղմուկ հանած օրենդրական նախագիծը՝ նույն կառույցների ղեկավարների ընտրության հետ կապված։

«Մենք տվել ենք միջանկյալ լուծում, որը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այդ կառույցները չեն դարձել նախարարություն, որը վերացվել է Քոչարյանի օրոք։ Շատերը մեզ այսօր մեղադրում են իշխանության հետ համագործակցելու մեջ, բայց իրականում իրենք մտածում են, որ գործող համակարգի շնորհիվ է՝ բանտում չեն և փոփոխության դեպքում կհայտնվեն բանտում։ Ոմանց իրական մտավախությունը սա է»,-ասաց նա։

  • Դիտումներ՝ *