Կարևոր է, որ Դավիթ Տոնոյանն ասել է, որ հարցն Արցախի սուվերեն իրավունքի տիրույթում է գտնվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Երևանին ուղղված Բաքվի առաջարկին՝ փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին Ստեփանակերտում մի շարք հանցանքների, այդ թվում՝ սպանության համար ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: