Ամերիկյան Google ընկերությունը մշակել է աշխարհում ամենահզոր քվանտային համակարգիչը, որն ընդունակ է ներկայիս ամենաժամանակակից սուպերհամակարգիչների հնարավորությունները գերազանցող հաշվարկներ կատարել։ Այս մասին գրում է The Financil Times-ը՝ հղում անելով կորպորացիայի գիտական զեկույցին։
Ինչպես հաղորդվում է, ընկերության գիտաշխատողները պրոցեսոր են ստեղծել, որը 3 րոպե 20 վայրկյանում կարողանում է անպիսի հաշվարկ կատարել, որի համար աշխարհի ամենահզոր «Սամիթ» համակարգչից մոտ 10 հազար տարի կպահանջվեր։
Նշվում է, որ նոր մշակումը թույլ կտա մեծացնել համակարգիչների հզորությունները։