Բրիտանացին իր գրասենյակի պատի մեջ արտասովոր մեծ սարդ է հայտնաբերել։
Ուիլթշիր կոմսության բնակիչ Քրիս Բրաունը սարդոստայն է նկատել պատի աղյուսների արանքում։ Նա փորձել է փայտի օգնությամբ դուրս հանել հատվածոտանուն։ Այդ պահին ճեղքի միջից կանաչ ծնոտով մեծ սև սարդ է դուրս եկել և փորձել է կառչել փայտից։
Տղան պատմել է Daily Mail-ին, որ դրանից հետո նա պատի արանքում ևս չորս սարդ է հայտնաբերել։
Ինչպես հաղորդում է պարբերականը՝ Բրաունի հայտնաբերած սարդը Եվրոպայում Segestriidae ընտանիքին պատկանող ամենախոշոր ներկայացուցիչն է։ Նրա թույնը կարող է սպազմեր, կծկումներ և կաթված առաջացնել։