Չնայած, որ Թութանհամոնի գերեզմանը 1922 թվականին է հայտնաբերվել, մինչ օրս այնտեղ ինչ–որ արտասովոր բաներ են գտնվում։ Օրինակ, վերջերս փարավոնի իրերի մեջ հնեաբանները հանելուկային մատանի են գտել, որի վրա մարդանման արարած է պատկերված, գրում է Science News պարբերականը։
Գիտնականների կարծիքով՝ մատանիի վրա պատկերված է եգիպտական դիցաբանության Պտահ աստվածը։ Միևնույն ժամանակ, նույնիսկ մասնագետները չեն կարողանում բացատրել, թե ինչու է նա այլմոլորակային կերպարանքով։
Նկարում «եկվորը» կանգնած չէ, այլ մյուս առարկաների հետ միասին կարծես օդում կախված լինի։
Մատանիի վրա շատ տարբեր իրեր են պատկերված, որոնց նշանակությունը գիտնականներին մինչ օրս հասկանալի չէ։