Լուրեր
Վանեցյանը փորձում էր իր պաշտոնը քաղաքականության հետ տանել, ինչն անթույլատրելի է. «Իմ քայլի» պատգամավոր
  • 13:45
  • 2019-09-21
  • Դիտումներ՝ *

«Չպատասխանեմ ՀՅԴ հնչեցրած մեղադրանքներին մեր հասցեին, որովհետև տեսել ենք նրանց գործելաոճը, և այսօր ուղղակի մերկապարանոց հայտարարություններ անել, մեղադրանքներ հնչեցնելը մեր հասցեին նրանց ձեռագիրն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՅԴ հատարարությանը առ այն, որ իշխանությունը ՍԴ հարցում հակասահմանադրական գործողություններ է անում:

Պատգամավորը նշեց, որ դատական իշխանության վարկանիշը պետք է բարձրացվի և ժողովուրդը պետք է վստահության ունենա դատական իշխանության նկատմամբ.«Մենք ամեն գնով պետք է դրան հասնենք»,-հավելեց նա:

  • Դիտումներ՝ *