Google որոնողական համակարգը նույնպես շնորհավորել է ՀՀ Անկախության 28-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանը փոխարինելով եռագույնը պատկերող «դուդլ»–ով:
Այդ տեսքով «Դուդլ»-ը սակայն հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։
Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և տոներին արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով: