Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել Եռաբլուր պանթեոն այցելությունից:
«Խոնարհում մեր Նահատակներին»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ Անկախության 28-րդ տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անկախության համար զոհվածների հիշատակին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, .Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և այլ բարձրաստիճան այրեր ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։