Լուրեր
Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է. Արարատ Միրզոյանը՝ «Իմ քայլում» իրավիճակի մասին
  • 10:03
  • 2019-09-21
  • Դիտումներ՝ *

«Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ են դուրս գալու, հրաժարականներ են լինելու, այդ թվում հեռանալու է Լենա Նազարյանը:

«Երբեմն ձեր գործընկերներից որեւէ մեկը ինչ-որ միտք է երեւակայում, դա հանձնում է թղթին, հանրությանը, հետո մյուսը հղում է անում այդ մտքին, կառուցում է դրա վրա, հետո երրորդ գործընկերն է հղում անում եւ այդպես մի շրջապտույտ հետո մի պատկեր ենք տեսնում, որն ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:

  • Դիտումներ՝ *