Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրին դառնում է քաղաքական գործընթացների լուրջ հարթակ, այդ է նաև պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Անկախության տոնը նշելու է այնտեղ: Արտախորհրդարանական ընդդիմությունը ևս պատրաստություններ է տեսնում այնտեղ` ի դեմս քաղաքական հայտ ներկայացրած «Արմենիա» հեռուստաընկերության նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի:

Որոշել են առանձին «վերցնել» քաղաք Գյումրին, շենացնել և դարձնել պատմական-ինդուստրիալ քաղաքի էտալոն, «օր հասկըցնի՝ Հայաստանն էլ կըռնանք ըդպես շենացնել»,- ասաց գյումրեցի մեր զրուցակիցը:

Ընդ որում՝ խոսում են, որ Սամվել Բալասանյանը ևս թիմի «ներկայացուցիչ» կդառնա, վաղաժամկետ հրաժարական կտա. նրա որդին ևս այդ թիմի հետ սերտ համագործակցում է:

Պայքարի մեջ են նաև մնացյալ քաղաքական ուժերը` «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավորը»։ Վերջինիս նախկինում օգնում էր Գյումրիից պատգամավոր ընտրված Արման Սահակյանը:

Լուրջ շարժերի մեջ է նաև Գյումրվա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ձեր անունը ևս տրվում է ապագա քաղաքապետի թեկնածուների մեջ՝ ասացինք նրան: «Ո՞վ կըսե»: Բարի լեզուները։ «Օ՜, հլը ե՛ս չիդեմ, ընոնք գիդե՞ն։ Դուք գիդե՞ք` վաղը կենդանի եք մնալու։ Սպասի կենդանի մնանք` Աստված օղորմած է»: Եթե մնացիք կենդանի, կդնե՞ք Ձեր թեկնածությունը։ «Կուզեմ այս պահին քաղաքականությունից հեռու մնամ, որովհետև շատ վատ մարդիկ կզբաղվին քաղաքականությամբ»:

Իսկ ճի՞շտ է, որ Դուք ուզում եք ԲՀԿ-ից դուրս գալ։ «Չէ, սուդ է»: Գյումրուց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին ևս հարցրինք` Ձեր անունն էլ է շրջանառվում քաղաքապետի ապագա թեկնածուների ցանկում. կմասնակցե՞ք։ «Քաղաքապետի ընտրությունները 2 տարի հետո են` հոկտեմբերին։ Եթե վաղաժամ զարգացումներ չլինեն, երկու տարին շատ հեռու է, այնպես որ՝ վաղաժամ է այդ մասին խոսելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում