Ցանցում է հայտնվել Անջելինա Ջոլիի առաջին լուսանկարը Marvel-ի կինոտիեզերքի «Հավերժները» ֆիլմի նկարահանման հրապարակից:
Ըստ Daily Mail-ի, 44-ամյա դերասանուհին բոլորովին իրեն նման չէ. նա կեղծամով է, կանգնած է լճի մեջ և շաղ է տալիս ինչ-որ մեկի մոխիրը: Ժապավենի սյուժեն գաղտնի է պահվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոլին մարմնավորելու է գլխավոր հերոսուհիներից մեկին՝ անմահների ռասայի ներկայացուցիչ Թենային:
Ջոլիի հերոսուհին օժտված է տելեկինետիկ ունակություններով. նա կարողանում է թռչել և էներգիա ճառագայթել աչքերից և ձեռքերից:
Այս դերի համար Անջելինան մարտական պատրաստվածության ուժեղացված դասընթաց է անցել՝ լավ ֆիզիկական վիճակ ունենալու համար: