Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Մեգան Մարքլը, արքայադուստրեր Բեատրիսը և Եվգենիան, Իվանկա Թրամփը մասնակցել են իրենց դիզայներ ընկերուհու հարսանիքին

Սեպտեմբերի 20-ին Հռոմում տեղի ունեցավ դիզայներ Միշա Նոնուի և նավթային մագնատ Մայքլ Հեսի՝ Hess Corporation ամերիկյան էներգետիկ հսկայի սեփականատերերի ժառանգի շքեղ հարսանիքը:

Ռոմանտիկ արարողությունը տեղի է ունեցել մայրամուտին՝ XVII դարում կառուցված «Աուրելիա» գեղատեսիլ վիլլայում:

Ըստ Daily Mail-ի, 31-ամյա հարսնացուն (որը ծնվել է Բահրեյնում, մեծացել է Լոնդոնում, կրթություն ստացել Փարիզում, իսկ այժմ բնակվում է ԱՄՆ-ում) իր սեփական դիզայնով կարված զգեստով էր:

Տոնակատարության հյուրերի թվում էին ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփն իր բիզնեսմեն ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ, սուպերմոդել Քարլի Քլոսն ամուսնու՝ Ջոշուա Քուշների հետ («նախագահի փեսա» Ջարեդի հարազատ եղբայրը), երգչուհի Քեթի Փերին կինոաստող նշանածի՝ Օռլանդո Բլումի հետ, բրիտանական արքայադուստրեր Բեատրիսը և Եվգենիան, ինչպես նաև Միշայի մտերիմ ընկերուհին՝ Մեգան Մարքլը արքայազն Հարիի հետ: Խոսակցություններ էին շրջանառվում, որ հենց Նոնուն է ծանոթացրել ապագա Սասեքսի դքսին և դքսուհուն: Ինչպես հայտնի է, Նոնուն մասնակցել է գործարար հագուստի կապսուլային հավաքածուի ստեղծմանը, որը վերջերս է ներկայացրել Մարքլը:

Մեգանը, հակառակ ավանդույթին, հարսանիքին ներկայացել է սև հագուստով: Նրա հանդերձանքը Valentino-ից էր և արժեր 13.500 հազար դոլար:

Սեպտեմբերի 23-ին Աֆրիկա շրջագայության մեկնած Մեգանը և Հարին Հռոմ են ժամանել նախօրեին, առևտրային չվերթով: Նրանք իրենց չորս ամսական որդուն՝ Արչիին թողել են տանը՝ Վինձորում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում