Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49.5-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի 18 ՍՏ 069 համարանիշի և Opel մակնիշի 34 NO 069 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում ասում էին, որ նրանց Թալինի հիվանդանոց են տեղափոխել Թալինի հիվանդանոցի բժիշկները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: