Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Վանեցյանը՝ պետական հեղաշրջման ու դավաճանության արանքում

Հրաժարականից հետո Արթուր Վանեցյանի հրապարակային ելույթներում քաղաքական շանտաժի բաղադրիչն ընդգծված է։ Օրինակ՝ երեկ, երբ նա Թբիլիսիից հերքել է ԲՀԿ անդամ դառնալու իր մտադրություններին վերաբերող լուրերը, բառացիորեն ասել է․ «․․․ եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին՝ կարող է ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողնեն ինձ, ուրեմն հանգիստ կշարունակեմ իմ կյանքը»:

ԱԱԾ նախկին տնօրենն, ըստ էության, շանտաժ է անում Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս հասկացնելով, որ որոշակի իրավիճակում կարող է անգամ քաղաքականությամբ զբաղվել։

Սակայն ավելի արտառոց երևույթ, քան պաշտոնից Վանեցյանի հրաժարականի հայտարարությունն էր՝ դժվար է գտնել։

ԱԱԾ-ն վարչապետին կից կառույց է ու ավելորդ է արձանագրել, որ ԱԱԾ տնօրենը ոչ թե քաղաքականություն մշակող, այլ իրականացնող սուբյեկտ է։ Կարծում ենք՝ այս աքսիոմը գիտակցվել է անգամ Վանեցյանի կողմից, ու եթե նույնիսկ նա համաձայն չէր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, ապա սպայի պատիվը ենթադրում էր անաղմուկ հեռացում՝ առանց քաղաքական գնահատականների, որոնց հնչեցումը ԱԱԾ դեռ գործող տնօրենի կողմից կարող էր ընկալվել որպես հեղաշրջման նախապատրաստության կամ դավաճանության ակտ։ Սպայի պատիվը ենթադրում է հարգանք Գերագույն գլխավոր հրամանատարի ու սահմանադրական կարգի հանդեպ, ինչն առնվազն ենթադրում էր, որ Վանեցյանը պետք է ձեռնպահ մնա քաղաքական հայտարարությունից՝ գոնե մինչև այն պահը, քանի դեռ նախագահը չէր ստորագրել նրա ազատման հրամանագիրը։

Ավելին՝ անթույլատրելի էր Արթուր Վանեցնայի «ընդդիմադիր բենեֆիսը» կազմակերպել ԱԱԾ կայքում, որովհետև ստացվում է՝ ոչ թե տնօրենը կամ ծառայության առանձին պաշտոնյա, այլ ամբողջ համակարգն է հակադրվում վարչապետին ու նրա քաղաքականությանը։ Սա իրապես արտառոց փաստ է։

Եթե համարենք, որ Վանեցյանը միտումնավոր է ԱԱԾ կայքում տեղադրել իր հայտարարությունը, ապա ստացվում է՝ գործ ունենք դավաճանության դրսևորման հետ, համենայնդեպս՝ դժվար է այլ կերպ գնահատել գործողությունը, որը միտված է նրան, որ հատուկ ծառայությունները հակադրվեն երկրի ղեկավարին։

Իսկ գուցե Վանեցյանն ավելի հեռուն գնացող նպատակներ է ունեցել ու փորձել է երկրում պետական հեղաշրջում իրականացնել։ Ինչքան էլ փորձենք անտեսել ակնհայտ փաստը՝ նրա հրաժարականի հայտարարությունն ավելի շատ նման է խռովության կոչի։ Երբ ընդդիմախոսությունն արտահայտվում է ոչ լեգալ ճանապարհներով, ապա դրանից ակնհայտորեն հեղաշրջման հոտ է փչում, մանավանդ որ Արթուր Վանեցյանի հրապարակային հայտարարության տեքստում հակահեղափոխական արտահայտությունների պակաս պարզապես չկար։

Քաղաքականության մեջ շատ կարևոր է, այսպես կոչված, լեզվամտածողության, տերմինների ասոցացումը։ Իր հրաժեշտի խոսքում Արթուր Վանեցյանն իրեն օտարեց հեղափոխության թիմից ու մի հարթության վրա դրեց ռևանշիստների, նախկինների հետ, ու հասարակությունն այլևս քիչ է հավատում Վանեցյանի հերքումներին, նրա պնդումներին, թե ինքը որևէ առնչություն Միքայել Մինասյանի հետ կամ կուսակցական դառնալու մտադրություն չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում