Անցյալ հինգշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ:
Միացյալ Նահանգների նախագահի կինը մասնակցել է վերակառուցումից հետո Վաշինգտոնի հուշարձանի հանդիսավոր բացմանը: 49-ամյա տիկնոջ առջև, ավանդույթի համաձայն, ժապավեն են կապել, որը պետք է կտրվեր խոշոր մկրատով:
Արարողության մյուս մասնակիցները հաղթահարել են առաջադրանքը, բայց Մելանյային չի հաջողվել:
Reuters-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Դոնալդ Թրամփի կինը չի կարողանում կտրել ժապավենը և մկրատով հանդերձ այն հանձնում է կողքին կանգնած սպային: Շրջապատում բոլորը չնկատելու են տալիս տիկնոջ «ձախողումը»:
https://www.instagram.com/p/B2n0i7zIQAh/?utm_source=ig_embed