Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վանեցյանը չի հայտնել իր բարոյական ինքնասպանության մասին. Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Դուք Հայաստանում չէիք, վստահ եմ՝ դրսից հետևում էիք այստեղ տեղի ունեցող լուրջ իրադարձություններին, հատկապես պաշտոնանկություններին ի՞նչ աչքով էիք նայում:

– Պաշտոնանկությունները վերաբերում էին ուժային բլոկին, և բնականաբար, անհանգստություններ ունեին բոլորը: Անկեղծ ասած, պաշտոնանկություններ չէի սպասում, պարոն Վանեցյանի ներկայացրած դիմումի մասին լսել էի, բայց մտածում էի, որ րոպեական պոռթկումներ են, կանցնեն, չէի մտածում, որ խորքային ինչ-որ բան կպարունակի, մինչև այն պահը, երբ Վանեցանի հայտարարության տեքստը կարդացի: Դա քաղաքական հայտարարություն էր, և չհասկացա, թե ինչ լուծումներ էր առաջարկում նա՝ այդ հայտարարությունը տարածելով:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է մղել այդ քայլին:

– Պետք է խորքային ուսումնասիրություն անել՝ հասկանալու համար մղումներ կայի՞ն, թե՞ չկային, դա իրոք րոպեական պոռթկո՞ւմ էր, թե՞ ոչ, դրա տակ կա՞ր դավադրություն, թե՞ չկար: Ամեն դեպքում քաղաքական հայտարարություն է անում ԱԱԾ պետը, ով հեղափոխության արդյունքում էր ԱԱԾ ղեկավար նշանակվել: Գիտենք, որ Ն. Փաշինյանը կոռուպցիայի դեմ անողոք պայքարի սլաք ուղղեց, և վարչապետը նախանշեց, որ դա իրականացնող թիվ մեկ կառույցը ԱԱԾ-ն է:

– Այսինքն՝ վա՞տ էր իրականացնում:

– Չէ, կարծում եմ՝ իրականացնում էր, բայց լավ ու վատի խնդիր չէր: Ժողովուրդը վատ սպասելիքներ ուներ այդ կառույցից, հեղափոխությունը դրական սպասելիքներ առաջացրեց այդ կառույցի նկատմամբ: Եվ այդ դրական սպասումներն իրականացնում էր մարդ, որը մինչ այդ հայտնի չէր, նա ԱԱԾ պետ աշխատեց մեկ տարուց մի քիչ ավելի և դաձավ հեղափոխական թիմի նախանշված պայքարի առաջամարտիկը, և հանկարծ հայտնվում է այդ քաղաքական հայտարարությունը, որի բացատրությունը պարզ չէ:

– Իսկ միգուցե ինչ-որ ժամանակ խորքային բաներ են տեղի ունեցել:

– Հատուկ ծառայությունների պետերը գալիս են աննկատ և գնում են աննկատ. խաղի ճիշտ կանոններն այդպիսին են: Երբ որ անորոշությամբ շղարշված հայտարարություններ ես անում, երկիրը դնում ես անորոշության մեջ, սկսվում է քաղաքական շրջանակի աշխատանքը, սկսվում են շահարկումներ: Ի վերջո, պատահական մարդ չէ այդ հայտարարությունն անողը, Վանեցյանի անձը թողնենք մի կողմ, հայտարարություն է անում ԱԱԾ պետը, որը փակ կառույց է, և փակ կառույցի հայտարարությունը սկսում է շահարկվել, որ ուրեմն այնտեղ ինչ-որ բան այնպես չէր, և եթե ասվում է՝ կա՛նգ առեք, ուրեմն կանգ առնելու ինչ-որ թեմաներ կան, բայց պարոն Վանեցյանը հստակ պետք է նշեր՝ որ հարցում կանգ առնել՝ կոռուպցիայի դեմ պայքարո՞ւմ, հանցավորության դեմ պայքարո՞ւմ, որովհետև ինքը միայնակ չէ, այդ կառույցը համակարգ է, և նրա կողքին կա նաև ոստիկանությունը, որը նույնպես իր աշխատանքները կատարում է: Եվ այս ամենի մեջ, ըստ էության, սկսեցին թուլանալ մեր անվտանգության երկու հիմնական բաղադրիչները, պետք է կադրային նշանակումները և հեռացումները լինեին շատ տրամաբանված, երբ որ դա իրականացվում է քաղաքական ենթատեքստերով, դա մեր երկիրը կարող է թուլացնել, բայց փառք Աստծո, թուլացման հնարավորությունները շատ մեծ չեն. մեկ-երկու քաղաքական հայտարարությունները կամ պաշտոնանկությունները չեն, որ կթուլացնեն քաղաքական իշխանության նպատակներն ու ուժը:

– Դուք ինչպե՞ս եք հասկանում «սպայի պատիվ, արժանապատվություն» ասվածի ենթատեքստը, դա ի՞նչ ակնարկ է:

– Սպայի պատիվն այն հիմնական գաղափարն է, որը երկիր է պահում, սպայի պատիվը պետք է պահեն բոլոր ուժային կառույցները, ուսադիրների տակ գտնվող մարդը՝ սպան, այդ պատվի համար նույնիսկ պատրաստ պետք է լինի ինքնասպանություն կատարել, այսինքն՝ նույնիսկ իր կյանքի գնով քավել իր մեղքը:

– Այդ արտահայտությունը տեղ է գտել քաղաքական տեքստում:

– Ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ է ոտնահարվել սպայի պատիվը, ո՞ր հարցում, լավ կլիներ, որ տեքստից զատ, լիներ բացատրություն:

– Ես մտածեցի, որ դուք կօգնեք հասկանալ դա:

– Ես կարող եմ օգնել, բայց ոչ հիմա: Ես կուզեմ, որ պարոն Վանեցյանն առաջին հերթին օգնի իրեն, որպեսզի իրեն հասկանան, հետո նոր, եթե դրա կարիքը լինի, բնականաբար, նաև ես և մեր հանձնաժողովը ի վիճակի կլինենք հասկանալու, թե խնդիրներ եթե եղել են, ապա որտեղ են եղել՝ հենց նույն կառույցի ներսո՞ւմ, թե՞ քաղաքական կառավարման համակարգում:

– Վանեցյանի քաղաքական հավակնությունն արագ աշխուժացրեց քաղաքական ուժերին, որոնք կցանկանային նրան իրենց կազմում տեսնել, թեև Վանեցյանը հասցրել է հերքել՝ ասելով, որ այդպիսի հավակնություն չունի:

– Վանեցյանը հրաժարական է տվել, բայց չի ասել, որ պետք է ինքնասպան լինի, ձեր նախանշած ուժերի հետ միանալը նշանակում է ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական ինքնասպանություն, իսկ Վանեցյանն այդպիսի քայլի գնացող չէ, նա շատ լավ գիտի այդ ուժերի արժեքը, տեղն ու նպատակները: Հիմա թե ինչն էր պատճառը իր տվյալ հայտարարության, դա կա՛մ կիմանանք իրենից, կա՛մ քաղաքական վերլուծաբանները կպարզաբանեն, թե ինչ ենթատեքստեր կան տողատակերում:

– Քաղաքական վերլուծաբաններն այս օրերին այդ թեմայով ինչ վերլուծություն ասես, որ չարեցին:

– Փաստը մնում է փաստ, որ գեներալ Վանեցյանն այդ քայլը չպետք է աներ, նա պետք է ինչպես որ աննկատ նշանակվել էր, այդպես էլ աննկատ հեռանար, եթե ուներ անհամաձայնություն՝ կապված քաղաքական զարգացումների հետ:

– Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ իշխանությունը հեղափոխական օրակարգից շեղվել էր, հիմա վերադառնում է այդ օրակարգին՝ նկատելով ռիսկերը:

– ԱԱԾ պետն ապրում է նույն տարածքում, որտեղ քաղաքական թիվ մեկ պաշտոնյան՝ կառավարական ամառանոցում, և ամենամեծ հնարավորություններն ունի Ն. Փաշինյանի հետ շփվելու, և չեմ կարծում, որ չհասկացվածություն լինի, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, այստեղ քաղաքական ենթատեքստ գոյություն ունի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում