ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանը անվանել է սպառնալիք աշխարհին: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Ըստ նրա՝ դրա պատճառը ՉԺՀ-ի սպառազինության արագ զարգացումն է:
«Դե, իհարկե, Չինաստանը, ինչ-որ առումով, սպառնալիք է խաղաղության համար, քանի որ այն զինված ուժեր է ստեղծում ավելի արագ, քան ցանկացած այլ երկիր», – ասել է Թրամփը:
Նա նաև ասել է, որ Չինաստանը օգտագործում է ամերիկյան փողերը այդ նպատակների համար: Խոսելով այս մասին՝ ԱՄՆ առաջնորդը նկատի է ունեցել Վաշինգտոնի դեֆիցիտը Պեկինի հետ երկկողմ առևտրում: