Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Քոչարյանի պաշտպանների մարտավարությունը տապալվելու է. խայտառակ բացահայտումներ են լինելու

Վերջին պաշտոնանկությունների շուրջ քաղաքական ձնագնդին դեռ պտտվում է՝ բացելով կամ բացահայտելով տեղի ունեցածի քաղաքական համատեքստը: Առայժմ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը փակ է պահում իր քաղաքական հավակնության վարագույրը, չնայած դա երկար շարունակվել չի կարող, որովհետև շղթայական ռեակցիան այսպիսի դեպքերում ավարտվում է՝ անկախ որևէ մեկի կամքից: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի տնօրեն Դանիել Իոաննիսյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Այսօր հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի ներկայացրած գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը. դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը: Հարց է առաջանում. իսկ ե՞րբ է հերթը հասնելու բուն դատաքննությանը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Անուշ Բեղլոյանն ընդգծեց, որ դատարանի որոշումը օրինաչափ էր: «Ամբաստանյալի փաստաբաններն ամեն ինչ անում են, որպեսզի հետաձգվի գործի բուն քննությունը, քանի որ այդ պրոցեսն սկսվելուց հետո թեժ կերպով կփոխվի քաղաքական իրավիճակը, և այն աղմուկը և շահարկումները, որ կան քաղաքական դաշտում, իրենց տեղը կզիջեն շատ լուրջ բացահայտումներին: Հանրության առջև կբացահայտվեն այն բոլոր փաստերը, որոնց հիման վրա մեղադրվում է Ռ. Քոչարյանը, և քաղաքական գնահատականը կդառնա ավելի առարկայական»,- նշեց պատգամավորը:

Արմեն Վարդանյանը հավելեց, որ Ռ. Քոչարյանի պաշտպանների որդեգրած մարտավարությունը, որով ամեն կերպ փորձում են ձգձգել գործի քննությունը, տապալվելու է: «Եթե այդ գործը գնա դատարան, խայտառակ բացահայտումներ են լինելու: Քոչարյանի պաշտպանների փորձերը տապալվում են, կարծում եմ՝ մոտ ժամանակներում կսկսվի դատական գործընթացը»,- նշեց քաղաքագետը:

Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ ըստ էության, խոչընդոտներ չկան սկսելու բուն դատաքննությունը: Նրա խոսքով՝ Քոչարյանը չի կարող հակահեղափոխություն անել. «Դա իրենց ստեղծած իլյուզիան է»: Իոաննիսյանի կարծիքով՝ հակահեղափոխության ռիսկեր չեն կարող պարունակել նաև ուժային կառույցները. «Այդ կառույցները վարչապետի ենթակայության տակ են, և եթե նրանց քայլերը հակասեն վարչապետի մոտեցումներին, ապա ուժային կառույցի ղեկավարի փոփոխությունը մեկ ժամ էլ չի տևի»: Իոաննիսյան նաև հավելեց, որ վարչապետի վարկանիշը շատ բարձր է, նրան վստահում են և ուժային կառույցներից ոչ մեկի ղեկավարի մտքով անգամ չի անցնի հեղաշրջման փորձ անել:

Արմեն Վարդանյանը, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօերն Ա. Վանեցյանի պաշտոնանկությանը՝ նշեց, որ հավանաբար Վանեցյանը բազմակի խաղերի մեջ է եղել, որը չի վրիպել վարչապետի աչքից: Քաղաքագետն առանձնացրեց ԱԱԾ նախկին պետի պաշտոնանկության համար հիմք հանդիսացած երեք հնարավոր վարկած. «Առաջին վարկածն այն է, որ նա ինֆորմացիա է տվել նախկին իշխանության ներկայացուցիչներին, այդ մասին Փաշինյանն ակնարկ արեց՝ կապված Միքայել Մինասյանի հետ: Երկրորդ հավանական տարբերակն այն է, որ Վանեցյանը սեփական քաղաքական խաղ է սկսել խաղալ, որը չի վրիպել վարչապետի աչքից, և նա արմատախիլ է արել այդ երևույթը: Եվ երրորդ՝ հնարավոր է, որ Վանեցյանը, նախկին իշխանությունների հետ համագործակցելով, տարբեր գործերի քննություններին ընթացք չի տվել, սառեցրած է պահել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում