Բրիտանացի ռեփեր Թայրոն Ֆրեպմթոնը, որը հանդես է գալիս Slowthai կեղծանունով, բեմ է դուրս եկել երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի «կտրված գլխի» մուլյաժով:
Երաժիշտը համբուրել է «գլուխը» և, թափահարելով այն, կոպիտ արտահայտվել Ջոնսոնի հասցեին և երկրում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչից հետո նա մուլյաժը նետել է հատակին:
Երգիչը պերֆորմանսը ներկայացրել է Mercury Prize 2019 Մեծ Բրիտանիայի գլխավոր երաժշտական մրցույթում ելույթի ժամանակ:
Հանդիսատեսը միանգամից չի հասկացել, որ գլուխը կեղծ է, բայց ավելի ուշ շատերը աջակցել են երաժշտին:
Ինքը՝ Բորիս Ջոնսոնը, դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը: