Colt Defence ընկերությունը դադարեցրել է քաղաքացիական անձանց համար AR-15 հրացանների արտադրությունը, հայտնում է FoxNews-ը: Ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դենիս Վեյոն հայտարարել է, որ Colt-ը ֆիքսել է, որ շուկան հագեցած է զենքով և գտնում է, որ տեսանելի ապագայում շուկայում բավականաչափ հրացաններ կլինեն:
Փոխարենը, ընկերությունը կկենտրոնանա ռազմական և գերատեսչական պայմանագրերի կատարման վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարեսկզբից ԱՄՆ-ում զենքի կիրառմամբ շուրջ 300 զանգվածային հարձակում է գրանցվել, զոհվել կամ վիրավորվել է 1.3 հազար մարդ: