Լուրեր
«Լիդիանը» սնանկացման եզրին է․ կառավարությունը գնում է հանքը բացելու, հետո փակելու ճանապարհո՞վ
  • 18:00
  • 2019-09-20
  • Դիտումներ՝ *

Ջերմուկի, Գնդեվազի, Ամուլսարի և տարածքի այլ բնակավայրերի բնակիչներն իրականացրել են Ամուլսարի պաշտպանության ակցիա։ Ակցիան ուղեկցվել է գործադուլով, դասադուլով, երթին մասնակցել են անգամ դպրոցականներ։

Տեղյա՞կ եք՝ ինչ նախաձեռնություն է, ովքեր են կազմակերպիչները և ինչ նպատակ է դրված․ «Առաջին լրատվական»-ի հարցին բնապահպան, իրավաբան Նազենի Վարդանյանը պատասխանեց․ «Ինչքան գիտեմ՝ Ջերմուկի բնակիչներն են կազմակերպել։ Նրանք արդեն տարիուկես է, ինչ ճանապարհները փակ են պահում, որպեսզի շինարարությունը չավարտվի և հանքարդյունահանումը չիրականանա։ Ակցիայի մասնակիցները կառավարությանը տաս օր ժամկետ էին տվել, որպեսզի իրենց կողմից քաշված հարցերը լուծվեն և վերջնական լուծում տրվի խնդրին, որովհետև մարդիկ անվերջ չեն կարող իրենց տնից կտրված՝ անբարենպաստ պայմաններում իրենց կյանքն անցկացնել։ Այսօր լրացել էր այդ տաս օրը, և նրանք իրենց բողոքն այսօր արտահայտեցին գործադուլներով ու դասադուլներով»։

Այսինքն՝ կա համոզմունք, որ հանքը շահագործվելու է, և բնակիչներն իրենց ուժերով փորձում են այն կանխարգելե՞լ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Նազենի Վարդանյանը պատասխանեց․ «Բոլոր դեպքերում, եթե նրանք շինարարությունն իրականացնեն, ապա այն արդեն ունի իր վտանգները։ Հիմա ինչքան էլ ջերմուկցիներին խոստանան, որ ոչ մի գրամ ջուր չի գնալու և ոչ մի գրամ փոշի դուրս չի գալու, ջերմուկցիներն արդեն երկու տարի տեսել են այդ փոշին, որովհետև շինարարությունը պայթեցումներով է ուղղորդված։ Այս ընդվզումը սկսեց հենց պայթեցումից առաջացած փոշուց և երկու անգամ ջրագծի վնասվելուց, որից հետո այդ ցեխաջուրը լցվեց մարդկանց տները։ Դրանից հետո մարդիկ դուրս եկան ու սկսեցին իրենց իրավունքները պաշտպանել։ Մինչ այդ այլ ձևով էր բողոքի ակցիան՝ ստորագրահավաք եղավ ու հանրագիր ներկայացվեց»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *