«Չափազանց կարևոր է ՀՀ վարչապետի այցելությունը Արևմտյան ափ, որովհետև վարչապետի այցելությունը նաև կբացատրե հայրենիքի այցելությունը իր ժողովրդի զավակներուն»,- Լոս Անջելեսում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը, լինելով անձ, ներկայացնում է Մայր Հայաստանը, մեր ժողովրդին, մեր ժողովրդի երազանքները, տեսիլքները, հույսերը, սպասումները. «Վարչապետի այցելությամբ մեզ կհասնի նոր շունչ, նոր եռանդ Մայր հայրենիքից: Այն շունչը, այն եռանդը, որ սպասված է երկար տարիներ ի վեր, վարչապետով մեզ կհասնի»:
Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ընդգծեց, որ հայրենիքը իրենց ներշնչանքի աղբյուրն է. «Առանց հայրենիքի ողջ Սփյուռքը կարող է տարրալուծվել, իսկ հայրենիքը իր մշտական ներկայությամբ արթնության հրավեր է կարդում մեզ բոլորիս: Վարչապետի այցելությունը պատմական է՝ մեր ժողովրդի հոգու մեջ խորացնելու հայրենիք հասնելու գիտակցումը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: