Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Նիստի ժամանակ միջնորդություն ներկայացվեց՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին բուժման համար երկու շաբաթով թույլատրել մեկնել Գերմանիա:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ լրացուցիչ երաշխիքներ են պետք՝ համոզվելու, որ Օհանյանը չի խուսափի դատաքննությունից։ Դատավորը բավարարեց այդ միջնորդությունը՝ թույլատրելով հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին: