Չինական Չունցին քաղաքի կենդանաբանական այգում արված տեսանյութը սոցցանցերում մեծ ժողովրդականություն է վայելում: Արու առյուծը փորձում է պառկել՝ հենվելով պառկած էգ առյուծի վրա: Սակայն հենց վերջին պահին խորամանկ էգը ոտքի է կանգնում և մի կողմ քաշվում, և կենդանիների թագավորը շատ անհարմար դրության մեջ է հայտնվում՝ թաթերը վեր պահած՝ ընկնելով մեջքի վրա:
Տեսանյութը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել ցանցում: «Ես զարմանում եմ, արդյոք նա հատուկ արեց դա»: «Ընտանեկան կյանքը կարող է դժվար լինել ոչ միայն մարդկանց համար», – գրել են օգտատերերը: Ինչ-որ մեկը նրանց նմանեցրել է Թրամփ զույգին՝ ասելով, որ Մելանյան նույն կերպ է վարվում Դոնալդ Թրամփի հետ։