Անգլիացի դերասան Շոն Բինը, որ հայտնի է «Ոսկե աչք», «Մատանիների տիրակալը», «Հավասարակշռություն» ֆիլմերից, ինչպես նաև Game of Thrones-ից, նշել է, որ հոգնել է էկրանին մեռնելուց՝ հայտնում է The Sun-ը։
Ըստ նրա՝ այժմ Բինը հրաժարվում է դերերից, որտեղ նրա հերոսը մահանում է:
«Վերջին նախագծերից մեկում արտադրողները ասացին. «Մենք ձեզ կսպանենք», ինչին ես պատասխանեցի .«Օ՜, ոչ, տղերք»: Հետո նրանք հարցրին. «Կարո՞ղ ենք այդ դեպքում ձեզ լուրջ վնասվածք պատճառել»: Դա արդեն ուրիշ, չէ՞ որ ես կենդանի կմնամ», – ասել է դերասանը:
Շոն Բինի էկրանավորված հերոսներին սպանել են 23 անգամ: Ֆիլմերից շատերում նա չարագործի դեր է տանում։