Թուրքմենստանում շարունակվում են տոնական միջոցառումները՝ նվիրված նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենական Ալաբայ» նոր գրքի հրատարակմանը՝ գրում է hronikatm.com-ը:
Սեպտեմբերի 13-ին պետության ղեկավարը այն ներկայացրել է Նախարարների կաբինետի նիստում՝ միևնույն ժամանակ կարդալով իր սեփական բանաստեղծությունը՝ նվիրված թուրքմենական հովվաշանը:
Գրքի հրատարակման օրից ի վեր ամեն օր պետական մակարդակով միջոցառումներ են անցկացվում տարբեր վայրերում՝ նվիրված առաջնորդի գրքի հրատարակմանը։