Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արդյոք «ցուցակված ընկերություն» լինելու հանգամանքը ենթադրո՞ւմ է վերջինիս բոլոր բաժնետերերի բացահայտում

Վերջին ժամանակահատվածում այս հարցը առաջացել է շատ բնապահպանների, լրագրողների և հանրության այլ ներկայացուցիչների մոտ: Ավելին՝ շատ շատերի մոտ առաջացել է նման կարծիք և նույնիսկ համոզմունք ս.թ. սեպտեմբերի 9-ին ԱԺ նիստում տեղի ունեցած «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկման արդյունքում: Հիշեցնեմ, որ նախագծով սահմանվում էր, որ ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստանալու համար պետք է բացահայտվեն տվյալ կազմակերպությունների բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող բոլոր անձանց վերաբերյալ սահմանված տեղեկությունները: Նախագծի ներկայացման նպատակն է եղել հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների թափանցիկության և հրապարակայնության էլ ավելի բարձրացումը՝ հանրային վստահության մեծացման և հակակոռուպցիոն նկատառումներով:

Շատերի մոտ նման համոզմունք առաջացել է այն պատճառով, որ քննարկման ժամանակ, ի թիվս այլ մտքերի, հնչեցվել է «բորսայում ցուցակված ընկերությունների» հրապարակայնության և թափանցիկության հարցը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանրության մոտ այս հարցի շուրջ առկա է տեղեկատվության պակաս, ինչն իր հերթին թյուր կարծիքների ձևավորման և տարածման պատճառ է դառնում, ուզում եմ միանգամից պատասխանել այդ հարցին և անդրադառնալ նշված թեմային:

«Ցուցակված ընկերություն» լինելու հանգամանքը ինքնին ՉԻ ենթադրում վերջինիս ԲՈԼՈՐ բաժնետերերի բացահայտում:

1.Նախ և առաջ, բորսաներում ցուցակվում են ոչ թե ընկերությունները, այլ նրանց, իսկ ավելի կոնկրետ՝ բաց բաժնետիրական ընկերությունների թողարկած արժեթղթերը:

2.Միջազգային ճանաչում ունեցող և միջազգային չափանիշներին համապատասխանող բորսաներում արժեթղթի ցուցակված (բորսայական առևտրին թույլատրված) լինելու հանգամանքը վկայում է այն մասին, որ տվյալ արժեթուղթը, ինչպես նաև վերջինիս թողարկողը բավարարում են տվյալ երկրի օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով և բորսայի կանոններով սահմանված պահանջներին:

3.Նշված պահանջները, որպես կանոն, ներառում են նախ և առաջ թափանցիկության պահանջներ՝ ընկերության կորպորատիվ կառավարման (վերջինիս կառավարման մարմինների, դրանց անդամների, որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն ունեցող անձանց՝ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված խոշոր բաժնետեր կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, խորհրդի և գործադիր մարմնի ղեկավարների և անդամների, այլ ղեկավարների, որոշ դեպքերում նաև նրանց վարձատրության և պարգևավճարների) վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, ֆինանսական վիճակը բացահայտող ֆինանսական հաշվետվությունների և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացության հրապարակման, ինչպես նաև ընկերության հիմնական գործունեության, դրա վրա ազդող հիմնական գործոնների, հիմնական շուկաների, մրցակցային դիրքի և այլնի վերաբերյալ ռազմավարությունների, տեսլականների և հուշագրերի հրապարակումը:

4.Վերը նշված տեղեկատվության բացահայտման նպատակն է հնարավորություն ընձեռնել պոտենցիալ ներդրողին, վերլուծելով նշված տեղեկատվությունը և գնահատելով հնարավոր ռիսկերը, որոշում կայացնել տվյալ ընկերության թողարկած արժեթղթում ներդրում կատարելու կամ չկատարելու վերաբերյալ:

5.Բորսայում ցուցակված արժեթղթեր թողարկած ընկերությունների թափանցիկությունը պետք է դիտարկել որպես տվյալ բորսայի երկրի օրենսդրությամբ սահմանված՝ վերոհիշյալ տեղեկատվության հրապարակմամբ պայմանավորված թափանցիկություն: Իսկ այն հարցը՝ արդյոք տվյալ հրապարակայնությունը կամ թափանցիկությունը համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին, թե՞ ոչ, դա կախված է տվյալ երկրից և վերջինիս օրենսդրությունից:

6.Նույնիսկ միջազգային չափանիշներին համապատասխանող նշված հրապարակայնությունը կամ թափանցիկությունը ամենևին չի կարող դիտարկվել որպես ընկերության բոլոր մասնակիցների բացահայտումը երաշխավորող հանգամանք:

Նորից եմ ուզում ընդգծել, որ այն ենթադրում է ընկերության որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն ունեցող անձանց՝ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված խոշոր բաժնետեր կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու օրենսդրական պահանջի առկայություն:

7.Ուզում եմ բերել Հայաստանի օրինակը:

ա) «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 147-րդ հոդվածի համաձայն՝ բորսայում ցուցակման դեպքում արժեթուղթը և դրա թողարկողը պետք է բավարարեն առնվազն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

բ) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 11.03.2008թ. թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի համաձայն՝ առնվազն թողարկողի ինտերնետային կայքում հրապարակման ենթակա են ընկերության և թողարկված արժեթղթերին վերաբերող էական փաստեր և տեղեկություններ, որոնցից են՝

1) թողարկողի վերաբերյալ հիմնական տեղեկություններ (այդ թվում՝ կառավարման մարմինների, դրանց անդամների վերաբերյալ տեղեկատվությունը, թողարկողին փոխկապակցված անձանց հետ գործարքները, ինչպես նաև ընկերության խոշոր բաժնետերերի և հսկող անձանց վերաբերյալ տեղեկատվություն և այլն):

Համաձայն նշված կանոնակարգի՝ «Խոշոր բաժնետեր» է հանդիսանում այն անձը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով ունի թողարկողի կանոնադրական կապիտալում ձայնի իրավունք տվող 5 և ավելի տոկոսի մասնակցություն:

Ընկերության խոշոր բաժնետերերի և հսկող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է հետևյալը.

-այնքանով, որքանով հայտնի է թողարկողին, խոշոր բաժնետերերի (բացառությամբ թողարկողի կառավարման մարմինների անդամների) անունը, ազգանունը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության չափը: Եթե չկան խոշոր բաժնետերեր, ապա առանձին նշել այդ փաստը,

-տեղեկատվություն այն մասին, թե արդյոք բոլոր խոշոր բաժնետերերին պատկանող բաժնետոմսերից յուրաքանչյուրը տալի՞ս է ձայնի միևնույն իրավունքը,

-այնքանով, որքանով հայտնի է թողարկողին, տեղեկատվություն այն մասին, թե արդյոք թողարկողն ուղղակիորեն կամ անուղղակիորեն գտնվո՞ւմ է հսկողության տակ: Եթե այո, ապա նշել հսկողների անվանումը (անունը, ազգանունը) և նույնականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն, հսկողության բնույթը (ինչի հիման վրա է այդ անձը (անձինք) հսկում թողարկողին):

2) Բաժնետոմսերի վերաբերյալ հիմնական տեղեկություններ (ի թիվս բազմաթիվ տեղեկությունների, նաև շրջանառու միջոցների մասին թողարկողի հայտարարություն, կապիտալիզացիա և պարտավորություններ, առաջարկի նպատակը և ներգրավվող միջոցների օգտագործումը և այլն):

3) Այլ էական փաստեր և տեղեկություններ, մասնավորապես՝

-թողարկողի ներգրավվածությամբ այն բոլոր դատական, արբիտրաժային կամ վարչական վարույթների նկարագիրը, որոնք թողարկողի ֆինանսական վիճակի կամ շահութաբերության վրա կարող են ունենալ կամ ունեցել են էական ազդեցություն,

-թողարկողին սեփականության իրավունքով պատկանող ակտիվների հաշվեկշռային արժեքի 1/20-րդ մասը գերազանցող չափով այլ անձանց պարտավորությունների կատարման ապահովում կամ երաշխիք տալը, նման պայմանագրերի դադարումը կամ անվավեր ճանաչումը,

-այլ ընկերություններում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձայնի իրավունք տվող 5 և ավելի տոկոսի մասնակցության ձեռքբերումը կամ օտարումը, նման պայմանագրերի դադարումը կամ անվավեր ճանաչումը, և այլն:

Հուսամ՝ այս հոդվածը փոքր-ինչ կլրացնի այս հարցի շուրջ հանրության մոտ առկա տեղեկատվության պակասը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում