Tuesday, 16 04 2024
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞

Վայոց ձորի մարզպետն ու օգնականը փոխգնդապետի են ծեծել. Մարզպետը հերքում է իր մասնակցությունը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, նրա օգնական Հարություն Գրիգորյանի ու նրանց ընկերների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպք է գրանցվել։ Մարզպետը իր ընկերների հետ ծեծի են ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը գործող զինվորական է և ծառայում է N զորամասում։ Փոխգնդապետը ներկայումս գտնվում է Մուրացան կենտրոնական հոսպիտալում, կոմայի մեջ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին ծեծի ենթարկված փոխգնդապետի ընկերները։

Ամեն բան սկսվել է նրանից, որ սեպտեմբերի 18-ին երեկոյան երեք բարձրաստիճան զինվորականներ, զինվորական հագուստով տուն գնալուց են լինում։ Նրանցից մեկը՝ Արա Մխիթարյանը, մտածելով, որ հետևի մեքենան իր ընկերոջ մեքենան է, մոտենում է, որ ցտեսություն ասի ընկերոջը և բարձրանա տուն։ Մոտենալուց հետո տեսնում է, որ մեքենայում իր ընկերը չի և հասկանալով, որ շփոթվել է, առանց որեւէ բան ասելու հեռանում է։ Այդ պահին մեքենայից իջնում է Վայոց ձորի մարպետի օգնական Հարություն Գրիգորյանը և շատ ագրեսիվ տոնով դիմում է փոխգնդապետիին ասելով.«Ինչ ա էլէ, արա»։ Փոխգնդապետը բացատրում է, որ շփոթվել է։ Բայց դրանից հետո լեզվակռիվ է սկսվում, մարզպետի խորհրդականը վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս փոխգնդապետի նկատմամբ, որից հետո էլ վերջինս ասում է, որ ինքը կռիվ անելու մտադրություն չունի, ընդամենը շփոթել է մեքենան և հիմա էլ պատրաստվում է գնալ տուն.«Էդ պահին մարզպետի խորհրդականը վազում է, մի քար է վերցնում ու վազում է շենքերի արանքով։ Դրանից հետո Արան սկսում է բարձրանալ տուն, բայց այդ պահին մոտենում են 6-7 տղամարդ, այդ թվում Վայոց ձորի մարզպետը և առանց ոչ մի խոսքի սկսում են հարվածել Արային։ Երբ որ Արամը ուշաթափվեց, ընկավ գետնին, մեր տղաներից մեկը մոտեցավ, ասեց ջուր տվեք, մեռնում ա, այդ ժամանակ սկսեցին ծեծի ենթարկել Արայի մյուս ընկերոջը։ Ես ուզում եմ շեշտեմ, որ ծեծին մասնակցել է Տրդատ Սարգսյանը, մարզպետի օգնական Հարութ Գրիգորյանը, որը մարզպետի ազգականն է՝ հորեղբոր աղջկա ամուսինն է»,-ասաց ծեծի ենթարկված զինվորականի ընկերը՝ հավելելով.«Պարզապես զավեշտ է, որ չծառայած մարզպետը իր ընկերներով ծեծի է ենթարկում զինվորականի, նրան հասցնում մահվան դուռը։ Դրանից հետո իրենց լրատվամիջոցներով գրում են, թե փոխգնդապետը խմած է եղել։ Բայց ցանկացածը կարող է գալ Եղեգնաձոր ու հարցնել, թե ով է Արա Մխիթարյանը։ Խմածությունը ոչ մի կապ չունի։ Նա ոչ մեկի հետ կռիվ չի արել, իրա վրա հարձակվել են։ Կռիվը հրահրել է մարզպետի օգնականը։ Նա է լեզվակռիվ կսկսել, որը հետո վերաճել է ծեծի։ Էս ամենին պետք է պատշաճ իրավական գնահատական տրվի»,-ասաց Մխիթարյանի ընկերը։

Նշենք, որ արդեն իսկ քրեական գործ է հարուցվել, կռվին մասնակից փոխգնդապետի երկու զինվորական ընկերները արդեն իսկ ցուցմունք են տվել և նշել են, որ կռվին ներկա է եղել մարզպետը, նրա օգնականը և նրանց ընկերները։

Արա Մխիթարյանը ներկայումս գտնվում է կոմայի մեջ և նրա ընկերների խոսքով, բժիշկները հույս չեն տալիս»։

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին, հերքեց իր մասնակցությունը ծեծկռտուքին.«Բոլոր նրանք, ովքեր իմ անունը կշրջանառեն, կամ ցուցումունք կտան, կեղծ ցուցմունք տալու համար կպատժվեն։ Ես այդտեղ չեմ եղել առհասարակ և ունեմ դա հավաստող ապացույցներ»,-ասաց մարզպետը։

Անդրադառնալով օգնականի մասնակցությանը միջադեպին, ասաց, որ իր օգնականի տունը հենց այդ տարածքում է եղել, նա բնակվում է հենց այն շենքում, որի դիմաց եղել է միջադեպը։ «Տուժած փոխգնդապետին իմ օգնականը չի ծեծել։ Ոնց եք պատկերացնում, որ իմ օգնականը ծեծեր 4 աֆիցեռի։ Դա սուտ է և ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում։ Իրենք նման հայտարարություններ են անում, որ իրենց կաշին փրկեն»,-ասաց մարզպետը՝ հավելելով.«Խմած զինվորականի, հարբած բարձրաստիճան զինվորականի սպայի ներկայությունն անթույլատրելիէ համայնքներում, որ մի հատ էլ վեճի մեջ ներքաշեն քաղաքացիական անձանց։ Ես որքանով որ տեղյակ եմ նրաքն տարբեր օբյեկտներում հարբել են, վեճեր են ունեցել և վերջնաարդյուքնը եղել է շենքի բակի վեճը։ Նրաքն բարձր վիճել են, հայհոյել են և իմ օգնականը, երբ բակ է եկել, ագրեսիվ պահվածք են ցուցաբերել, հարձակվել են նրա վրա, բարձրացել են հետևից մինչև նրա բնակարանի դուռը, որ վնասեն նրան»։

Մեր դիտարկմանը՝ այդ ինչպես է ստացվել, որ այդ ամենից հետո ծեծի է ենթարկվել ու հիվանդանոցում է գտնվում փոխգնդապետը և ոչ իր օգնականը, Սարգսյանը ասաց, քանի որ քննություն է գնում, ճիշտ կլինի ամեն ինչ թողնել քննությունը պարզի։

Մարզպետն ասաց, որ ինքը չի հարցաքննվել այս գործով և առաջին անգամ մեզանից է լսում, որ ինքը այդտեղ է եղել.«Կրկնում եմ, որ ես ունեմ ապացույցներ, որ այդտեղ չեմ եղել, ինչի մասին է խոսքը»,-եզրափակեց Վայոց ձորի մարզպետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում