Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:
«Այդ գումարները պատկանում են տնտեսվարողներին, դա նրանց դրամական միջոցներն են, նրանց գույքն են: Դրանք պետական եկամուտներ չեն, հետևաբար պետությունը պարտավոր է վերադարձնել ուրիշի գույքը»,- իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հիմա պետությունը ոչ թե մեծ նվեր է մատուցում, այլ վերականգնում է արդարությունը. «Հույս ունեմ, որ պետությունն այլևս նման քաղաքականություն չի իրականացնի»:
Իսկ թե ինչպիսի տնտեսական էֆեկտ կունենա այս նախաձեռնությունը, պատգամավորի կարծիքով՝ դա կախված է ծախսերի տեսակից. «Շատ ցանկալի կլինեն կապիտալ ծախսերը»:
Ամփոփելով՝ Արկադի Խաչատրյանն ասաց, որ նախագիծը ողջունելի է, բայց նաև ուշացած. «Միանշանակ կողմ ենք քվեարկելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: