Սեպտեմբերի 17-ին Իվանկա Թրամփին նկատել են Վաշինգտոնում, Beulah London ապրանքանիշի զգեստով։ Այն ընդգծել է Իվանկայի գեղեցիկ կազմվածքը և ազնվական տեսք հաղորդել նրան։
Նշենք, որ այդ հագուստն ամենասիրելիներից է Քեյթ Միդլթոնի զգեստապահարանում։ Առաջին անգամ նա դա կրել է 2019-ի հունվարին։ Ի տարբերություն Իվանկայի, որը հագել է այն առանց գոտու և բեժ կոշիկներով, Քեթրինն այն համալրել է մուգ կանաչ գոտիով և սև կոշիկներով։