Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Վարչապետի դիրքերն ամուր են, քան երբևէ․ թեժ աշնան ամբողջ նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը

Վերջին օրերի պաշտոնանկությունները, ըստ Ձեզ, պարզ տեղաշա՞րժ է, թե՞ ավելին, և ի՞նչ է կատարվում իշխանության ներսում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, շատ ավելին է, քան ներկայացվում է, որովհետև խորապես համոզված եմ, որ կանխվել է 2018 թվականին Հայաստանում սկիզբ դրված վերափոխումները ձախողելու դավադրական մի ծրագիր։ Հույս ունեմ, որ այս հեռացումները չի վերաբերի ուղղակի անձերի, այլ իսկապես համակարգային փոփոխությունների սկիզբ կդրվի, ինչի մասին, ի դեպ, վարչապետն իր գրառման մեջ էր ակնարկել, որ ԱԱԾ-ն ոչ թե անձինք են, այլ համակարգ է։ Ես հույս ունեմ, որ, առհասարակ, հեղափոխական թիմը պետք է փոխի իր մտածողությունը՝ անձերի վրա հիմնված, նրանց կամքին ենթարկվող մեր ամբողջ քաղաքական գործընթացները պետք է դնել ֆունդամենտալ, ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Այստեղ չեմ կարող չհամաձայնել, որ իսկապես համակարգային լուծումների և բարեփոխումների անհրաժեշտություն կա և՛ Ազգային անվտանգության ծառայությունում, և՛ ոստիկանությունում։ Այստեղ նաև շատ կարևոր է, թե ով է դառնալու ԱԱԾ տնօրենը։ Դրանից կհասկանանք նաև այն ակնարկները, որոնք վարչապետն արել է իր վերջին գրառման մեջ։ Կհասկանանք նաև, թե արդյոք այստեղ արտաքին հետք կա՞, թե՞ ոչ»։

Իսկ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ առաջին հերթին կառավարությունը կամ վարչապետը պետք է հանրությանը ներկայացնեն, թե ինչ պատճառով են եղել այդ պաշտոնանկությունները, որովհետև վարչապետը հայտարարեց, որ դրանք եղել են փոխադարձ համաձայնությամբ, բայց դրան հետևեց Վանեցյանի հրաժարականի դիմումը, որը հակասական տպավորություններ է թողնում։ Կարծում եմ՝ նոր իրողություններում հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ է կատարվում իշխանության ուժային կառույցներում, և որոնք են իրական պատճառները։ Մյուս հանգամանքն այն է, որ ես համաձայն եմ պարոն Բաբաջանյանի հետ՝ պետք է համակարգային լուծում լինի, ոչ թե անձերի հետ կապված»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում