ԱՄՆ հետախուզության աշխատակցի բողոքը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու զրույցի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչեկով Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին։
Բողոքը կարող է ստացված լինել հեռախոսազրույցի պատճառով։
Հետախույզի տագնապի պատճառ է դարձել Ուկրաինայի մասին Թրամփի արտահայտություններից մեկը։
Ջուլիանիին խնդրել են մեկնաբանել այն, որ դա այն մասին է, թե ԱՄՆ-ն կարգելափակի 250 մլն դոլար Ուկրաինային հատկացվելիք օգնությունը, եթե Կիևը հրաժարվի հետաքննել 2016-ին ԱՄՆ նախկին փոխանախագահ Ջո Բայդենի գործը։
Ջուլիանին ասել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ։