Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իշխանության անհեռանկար քայլն է, որ թույլ են տվել ԱԱԾ պետ դառնալ մի մարդու, որը «պերեբեժչիկ» է եղել

Ինքնիշխանության հարցը դարձել է Հայաստանի համար լրջագույն խնդիր, այս հարցը քննարկումների առանցքում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը հակադարձեց՝ նշելով, որ ինքնիշխանության դիսկուրս չի հնչում: «Չեմ տեսել, որ ինքնիշխանությունը հայտարարությունից այն կողմ երևան գա իբրև պետական համակարգված ծրագիր: Չկա իշխանության որևիցե ճյուղ, որտեղ տեսնեմ ռեֆորմիստական, մշակված ստրատեգիական ընթացք դեպի այն ինքնիշխանությունը, որը մեզնից գողացված է եղել տարիներ շարունակ»,- նշեց քաղաքագետը:

Ա. Սեդրակյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությանը, ընդգծեց, որ Ա. Վանեցյանի հրաժարականի տեքստը ոչ թե լրջագույն պաշտոնյայի հայտարարություն էր, այլ պոետական ելույթ: Քաղաքագետի խոսքով՝ պետք է հստակ պարզաբանվեր, թե կոնկրետ ինչ քաղաքական անհամաձայնություններ են եղել:

Այսօր տեղեկություն է հրապարակվել, ըստ որի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին: Վանեցյանը չի լինի կուսակցության շարքային անդամ, այլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի վարչության անդամ:

«Ես այդ դեպքում կողջունեմ ԲՀԿ-ի քաղաքական հեռատեսությունը,- նշեց Ա. Սեդրակյանը,- պատկերացնո՞ւմ եք՝ ինֆորմացիոն ինչ անգնահատելի բագաժով է Վանեցյանը մտնում ԲՀԿ, մարդ, որը եղել է հեղափոխական իշխանության կողքին, իսկ հեղափոխական իրշխանությունը միշտ վայրիվերումների, տարերային քայլերի ու որոշումների իշխանություն է: Եվ հիմա նա մտնում է այնպիսի մի թիմ, որն ունի ճկուն անցյալ, հայտնի է իր կարծրատիպերով, իր տնտեսական լծակները պաշտպանելով:

Քանի կուսակցություն խորտակվեց, իսկ ԲՀԿ-ն մակերևույթի վրա է: Եվ այստեղից, կարելի է դատել իշխանության անհեռանկար քայլերի մասին, որ թույլ են տվել ԱԱԾ պետ դառնալ այնպիսի մարդու, որը պոտենցիալ «պերեբեժչիկ» է եղել… Եթե այս սցենարն իրականանա, վատ սցենար կլինի, բայց կլինի նախօրոք պլանավորված քաղաքական սցենար, որտեղ իշխանությունը հաղթող դուրս չի գա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում