Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում են թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում հարձակում է իրականացվել Իրաքի Հաֆթանին շրջանի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգից ստացված տեղեկությունների համաձայն՝ գործողությունների հետևանքով Հաֆթանինում սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հինգ զինյալ: