Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը ՀՀ ՊՆ-ում այսօր առավոտյան հանդիպում է ունեցել նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Նախարարն ասել է, որ պայմանավորվել են համագործակցել մի շարք ոլորտներում։ Մասնավորապես, խոսքը ռազմատեխնիկական, հետախուզական ոլորտներում փորձի փոխանակման մասին է։
Դավիթ Տոնոյանն ասել է, որ լիբանանցի գործընկերոջը տեղեկացրել է Սիրիայում իրականացվող խաղաղապահ գործունեության մասին: