Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Ինչու Մխիթարյանը չխաղաց թուրքական թիմի դեմ․ «Ռոմայի» մարզչի մանյովրը

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռոման» տպավորիչ հաղթանակ տարավ: Իտալական թիմը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց թուրքական «Բաշաքշեհիրի» դարպասը: Երկրորդ խաղում անընդմեջ «Ռոման» 4 գոլ խփեց, ինչը բավական բարձր արդյունք է: Հիշեցնենք, որ օրեր առաջ Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ 4:2 հաշվով առավելության էր հասել «Սասուոլոյի» նկատմամբ: Այս խաղում իր թիմի 3-րդ գնդակը խփել էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը՝ ճանաչվելով նաև մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ:

Սպասվում էր, որ Մխիթարյանը տեղ կգտներ նաև թուրքական ակումբի դեմ խաղի մեկնարկային կազմում, բայց․․․: Հայ ֆուտբոլիստին հանդիպման մեկնարկում տեսնելու համար գոյություն ունեին մի քանի կարևոր արգումենտներ: Նախ, անհրաժեշտ էր, որ վերջերս «Արսենալից» տեղափոխված կիսապաշտպանը հնարավորնիս արագ մերվի նոր թիմի խաղին, դառնալով կոլեկտիվի մի մասնիկը: Առաջին խաղում Ա սերիայում ցույց տված տպավորիչ խաղից հետո կարծում ենք կարևոր էր Մխիթարյանի ուժերը փորձել նաև Եվրոպա լիգայում: Պետք չէ մոռանալ նաև, որ հայ կիսապաշտպանը Եվրոպա լիգայի խաղարկությունում մեծ փորձ ունի: 2016/2017 թթ. խաղարկությունում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել էր հեղինակավոր մրցաշարի գավաթը: 2018/2019 թթ. խաղարկությունում էլ Մխիթարյանն արդեն «Արսենալի» կազմում արժանացել էր Եվրոպա լիգայի արծաթե մեդալի: Եվ վերջապես, ի դեմս Մխիթարյանի Ջեկոյի և Կլյուվերտի «Ռոմայի» առջևի օղակը «Սասուոլոյի» դեմ բավական սուր էր և այն փոփոխելու անհրաժեշտություն կարծես թե չկար: Ի տարբերություն «Սասուոլոյի» հետ հանդիպման՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հարձակման գծում կատարել էր էական փոփոխություններ: Ենթահարձակվողի դիրքում Ֆոնսեկան օգտագործեց վնասվածքից ապաքինված արգենտինացի կիսապաշտպան Պաստորեին: Ձախ եզրում, որտեղ խաղացել էր Մխիթարյանը՝ Ջասթին Կլյուվերտն էր, իսկ աջ եզրում Ձանիոլոն, որը վերջին հանդիպումներում ավելի շատ խաղացել էր ենթահարձակվողի դիրքում: Ընդունենք, որ Ֆոնսեկայի փոփոխությունը տվեց իր արդյունքը և այն պետք է որակել համարժեք: Ինչպես «Սասուոլոյի» այդպես էլ «Բաշաքշեհիրի» դեմ խաղում «Ռոմայի» 4 գոլերից 3-ը խփեցին առջևի գծի երեք ֆուտբոլիստները, առաջին դեպքում Մխիթարյանը Ջեկոն և Կլյուվերտը, իսկ երկրորդ դեպքում Կլյուրվերտը Ջեկոն և Ձանիոլան: Չմոռանանք, որ Ֆոնսեկան ձեռքի տակ ունի ևս մեկ արդյունավետ ֆուտբոլիստ, որը խաղում է եզրում: Խոսքը Ջենգիզ Ունդերի մասին է, ով վնասվածքի պատճառով մեկ ամսով շարքից դուրս է եկել:

Վերլուծելով «Ռոմայի» վերջին երկու հանդիպումները կարող ենք ասել, որ Հռոմի թիմում հատկապես միջին և առջևի օղակներում հիմնական կազմի համար պայքարում թեժ մրցակցություն է սկսվել: Ֆոնսեկան ցույց տվեց, որ ունի մի քանի արդյունավետ տարբերակներ, որոնք ըստ անհրաժեշտության գործի է դնելու: Երեկ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ է մեր հավաքականի ավագը խաղադաշտում հայտնվելու: Ֆոնսեկան փոխարինեց կենտրոնական հարձակվող Ջեկոյին, ինչպես նաև ենթահարձակվող Պաստորեին: Եզրերում փոփոխություն տեղի չունեցավ, ինչը նշանակում է, որ պորտուգալացի մասնագետը գոհ է Կլյուվերտից և Ձանիոլայից: Հանուն արդարության պետք է նշենք, որ այս ֆուտբոլիստներն իսկապես լավ ֆուտբոլ ցուցադրեցին և եզրերի գործողությունները սրելու համար նրանց փոխարինելը նպատակահարմար չէր: Ֆոնսեկայի կողմից Մխիթարյանին հիմնական կազմից դուրս թողնելը ունի թերևս մեկ բացատրություն: Վերջերս «Ռոմայի» ղեկը ստանձնած մասնագետը տակտիկական մանյրովրներ կատարելով սրում է մրցակցությունը առջևի գծում և մասնավորապես ենթահարձակվողի և եզրային կիսապաշտպանի գոտիներում: Սա բնականաբար մոտիվացնում է ֆուտբոլիստներին: Առջևի գծում այս պահին կան թերևս երկու ֆուտբոլիստներ, որոնք հիմնական կազմում վաստակել են իրենց տեղը և կարծես մրցակցությունից դուրս են: Խոսքը Ջեկոյի և Կլյուվերտի մասին է: Ձանիոլայի, Պելեգրինիի, Պաստորեի, Մխիթարյանի հետագայում նաև Ունդերի միջև կընթանա պայքար ենթահարձակվողի և եզրային կիսապաշտպանի «հաստիքների» համար:

Այո առաջին խաղում Մխիթարյանը գերազանց խաղաց, բայց երեկ Ֆոնսեկան ուղղակիորեն ցույց տվեց, որ դա բավարար չէր անմիջապես հիմնական կազմում տեղն ապահովագրելու համար: Ֆոնսեկան անուղղակի կերպով հասկացնել տվեց, որ մեր ֆուտբոլիստին անհրաժեշտ է ավելի շատ աշխատել և բարելավել որակները հիմնական կազմում վերջնականապես տեղն ապահովելու համար: Վստահ ենք, որ սա Մխիթարյանի համար միանգամայն լուծելի խնդիր է:

Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի սեպտմեբերի 22-ին Իտալիայի առաջնության 4-րդ տուրում հյուրընկալվելով «Բոլոնիային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում