Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:
«56 մլրդ դրամը տնտեսվարողներին վերադարձնելիս տոկոսներ չե՞ն տրվելու»,- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ նկատի ունենալով, որ այդ գումարը կարող էր ներդրվել բիզնեսի մեջ, և տնտեսվարողը կարող էր եկամուտներ ստանալ:
Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ պետություն-հարկ վճարող հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը հարկ վճարողի համար այդպիսի իրավական հնարավորություն չի սահմանել:
Պատգամավորը նաև աբսուրդ է համարում, որ տնտեսվարողը իր գումարը ստանալու համար պետք է դիմում գրի:
Մանրամասները՝ տեսանյութում: