Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:
«Ռիսկեր չկա՞ն, որ այդ միջոցները դուրս կբերվեն արտասահման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ հարկատուներ, որոնց պետությունը պարտք է, արտասահմանյան ընկերությունների սեփականատերեր են»,- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ սա ֆինանսական սրսկում է տնտեսություն՝ պարտքերը վերադարձնելու միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում: